Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Խորհրդավոր եռանկյունի

Խորհրդավոր եռանկյունի
20.07.2024 | 16:17

Յուրի Անդրոպով-Վիկտոր Լուի-Ջորջ Սորոս:

Կեսագրություններն եմ քրքրում։

Էս եռանկյունին լուրջ ուսումնասիրել է պետք։

Առաջին երկուսի ճամփեքը երրորդի հետ հաճախ են հատվել, բայց փաստացի հանդիպման մասին ոչ մի տեղ չկա։

Չնայած երեքն էլ հրեա են։

Սորոսը Հունգարիայում ծնված, Անգլիայում շարունակած։

Լուին Անգլիայում ապրած, բայց Սովետի կապավորն էր ու Անդրոպավի մոտ ընկերը։

Անդրոպովն էլ Սովետում ծնված ու ապրած, բայց զարմանալի «պատահականությամբ» Սովետի դեսպանն էր Հունգարիայում այն պահին, երբ այնտեղ արյունով ճնշվեց ապստամբությունը։

Սորոսն էլ առաջին մեծ փողերն աշխատեց այն ժամանակ, երբ Անդրոպովը դարձավ ԽՍՀՄ ԿԳԲ-ի պետ։

Լուին էլ կապավորն էր։

Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 5959

Մեկնաբանություններ